Հրթիռ

Ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները․ ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ ռազմական հետախուզությունը կարծում է, որ ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականին ծանոթ անձինք ասել են, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա կատարված հարվածները չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այլ ընդամենը մի քանի ամիս հետ է մղվել իր զարգացման մեջ։

Այնուամենայնիվ, նախնական արդյունքները հակասում են նախագահ Դոնալդ Թրամփի բազմիցս կրկնվող պնդումներին, թե իբր հարվածները « ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։

Добавить комментарий