Опубликовано H.Aslanyan -
Բագրատ

Չարի՛ք, քեզ քիչ ժամանակ է մնացել, կգանք. Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին բերման են ենթարկել

Բագրատ Սրբազանը բերման է ենթարկվել: Նրա տանը քննչական գործողություններ իրականացնելուց հետո նրան նստեցրին մեքենա և տարան անհայտ ուղղությամբ: Սրբազանը կարճ խոսք ասաց. «Չարի՛ք, լավ լսի, ինչ էլ ուզում ես անես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացիր, կգանք»:

Պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Գառնիկ Դանիելյանը փորձում էին կանխել Սրբազանին բերման ենթարկելու գործողությունը, սակայն ի վերջո նրան տարան:

Բագրատ սրբազանին, Հրայր սարկավագին և շարժման աջակիցներից ևս մեկին բերման ենթարկելուց հետո փաստաբանը հայտարարեց, որ սա հերթական «մասկի շոու»-ն է՝ կապված երեկ հրապարակված «հեղաշրջման պլանի» հետ:

Այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին նրա և շարժման այլ աջակիցների տներում:

 

 

Добавить комментарий