«Էրդողանի հետ հանդիպում կկայանա, եթե Թուրքիան զորքերը դուրս բերի Սիրիայից». Ասադ
«Էրդողանի հետ հանդիպում կկայանա, եթե Թուրքիան զորքերը դուրս բերի Սիրիայից». Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահին միայն Սիրիայի Արաբական Հանրապետությունից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։
Ասադի խոսքով՝ Թուրքիան բացասական դեր է խաղացել Սիրիայի պատերազմում՝ աջակցելով այնպիսի կազմակերպությունների, որոնց Դամասկոսն ահաբեկչական է համարում, և Սիրիայի տարածք մտցնելով իր զորքերը։
«Թուրքիան մեզ համար օկուպանտ պետություն է»,- ասել է Ասադը։
Добавить комментарий