Լևոն

Փաշինյանը և նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօրվանից պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐ. Լևոն Զուրաբյան

Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը: 

Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐ:

Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշեւիկները: Փաշինյանական ենիչերներները նրանց էլ կգերազանցեն շուտով:

Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարալան օրինականության, Սահմանադրության եւ մեր ինքնության պաշտպանության շուրջ:

ՀԱԿ Փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Добавить комментарий