Թալիշական ԶԼՄ-ն մեղադրել է Ադրբեջանին Իրանում սեփական դեսպանատանն ահաբեկչություն իրականացնելու մեջ
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն առաջին հերթին պայմանավորված է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում փոփոխված դասավորության հետ։ Այս մասին տեղեկացնում է թալիշական «Tolishmedia» լրատվականը՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Հոդվածում նշվել է, որ Իրանը, որը դժգոհ է պատերազմի արդյունքներից, հյուպատոսություն է բացում Սյունիքում, Հայաստանն իր հերթին հյուպատոսություն է բացում ադրբեջանցիների համար կարևոր նշանակություն ունեցող Իրանի Թավրիզ քաղաքում։ Այս համատեքստում լրատվամիջոցը մեղադրել է Ադրբեջանին խաղադրույքները բարձրացնելու և Թեհրանում սեփական դեսպանատանն ահաբեկչություն կազմակերպելու մեջ։
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ալիևը գրեթե բացահայտ վարկաբեկում է Ադրբեջանում բնակվող շիաներին (թալիշական լրատվամիջոցն Ադրբեջանի համար օգտագործում է Բաքվի Հանրապետություն եզրույթը - խմբ․)՝ չնայած Իրանի գերագույն առաջնորդի անեծքներին և ԻՀՊԿ-ի անեծքներին։ Բացի դրանից՝ Իրանը մինչև այսօր չի վավերացրել 2018 թվականին ընդունված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, ինչի հետևանքով այն օրինական ուժի մեջ չի մտել, և Բաքուն չի կարողանում ծովի վիճելի շրջաններում շելֆի հետախուզում իրականացնել։
Հոդվածի հեղինակը հավելել է, որ Թեհրանի և Բաքվի միջև լարվածության երկրորդ փուլը սկսվել է Իսրայելում Բենիամին Նեթանյահուի իշխանության վերադառնալուց հետո, որը հայտնի է «իրանական խնդրի» լուծման վերաբերյալ իր արմատական հայացքներով և Ալիևների ընտանիքի հետ ունեցած մտերմությամբ։
Добавить комментарий