Իրանը դեմ է «Իսլամական համագործակցություն» կազմակերպության՝ Հայաստանի դեմ ուղղված հայտարարության կետին
Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ պետությունները կարող են բարձրացնել հարցեր հավաքական փաստաթղթերում, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։
Այս մասին, մեկնաբանելով կազմակերպության հայտարարության կետը՝ ուղղված Հայաստանի դեմ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, տեղեկացրել է Mehr-ը։
«Մենք մշտապես հանդես ենք եկել Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ խաղաղության օգտին։ Խաղաղությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում կարեւոր են մեզ համար, մենք լավ հարաբերություններ ունենք այդ երկու երկրների հետ։ Միեւնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս կոնկրետ այդ հայտարարությունում հասկացությունների եւ բառերի օգտագործմանը։ Մենք կարծում ենք, որ այդ բառերի (ամենայն հավանականությամբ՝ նա նկատի ունի «արեւմտյան ադրբեջանի համայնք» արտահայտությունը) օգտագործումն առհասարակ տեղին չէ»,- նշել է Բաղային։
Добавить комментарий