Опубликовано detq-editor -
Ռուսաստանը և Սիրիան միջազգային ահաբեկչության դեմ պայքարում զգալի հաջողությունների են հասել. Պուտին

Ռուսաստանը և Սիրիան միջազգային ահաբեկչության դեմ պայքարում զգալի հաջողությունների են հասել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Սիրիան համատեղ ջանքերով միջազգային ահաբեկչության դեմ պայքարում զգալի հաջողություններ են արձանագրել։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, նա այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուս-սիրիական հարաբերությունները զարգանում են։  «Մենք մշտական ​​կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները զարգանում են: Մեր համատեղ ջանքերի և Սիրիայում ռուսական զինված ուժերի վճռական ներդրման շնորհիվ զգալի արդյունքներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,-  հայտնել է նա։

Պուտինը շեշտել է, որ երկու երկրների արձանագրած արդյունքները թույլ են տալիս կայունացնել սոցիալ-տնտեսական և ներքաղաքական իրավիճակը։

Վերջինս միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Սիրիայի ժողովուրդը բախվել է ևս մեկ շատ լուրջ աղետի՝ երկրաշարժի, որն ավելի է սրում իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ աղետից հետո ՌԴ ԱԻՆ-ի ենթակայության տակ գործող ստորաբաժանումներն աշխատել են Սիրիայում։

 

 

Добавить комментарий