Опубликовано detq-editor -
Սիրիայի նախագահն աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությանը

Սիրիայի նախագահն աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությանը։ Ինչպես տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Ասադն այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Վերջինս հայտնել է, որ Արևմուտքն ինչպես նախկինում էր իր տարածքում ընդունել նացիստներին, այնպես էլ այժմ աջակցում է ժամանակակից նացիստներին։ «Ես ասում եմ, որ սրանք հին ու նոր նացիստներ են, քանի որ Արևմուտքն ինչպես ընդունեց հին նացիստներին իր հողում, այնպես էլ աջակցում է նրանց ներկա ժամանակներում»,- հայտարարել է նա։

Ասադի խոսքով՝ այս հարցում իր երկրի դիրքորոշումը կապված չէ միայն Սիրիայի և Ռուսաստանի բարեկամության հետ։ «Մեր դիրքորոշումը չի բխում միայն մեր միջև գոյություն ունեցող բարեկամությունից և նվիրվածությունից, մեր դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ աշխարհն իսկապես կայունացման կարիք ունի, այլապես այն մոտ կլինի մեծ փլուզմանը»,- նշել է նա։

Վերջինս հավելել է նաև, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ռուսաստանի աջակցությունը Սիրիային չի փոխվել։

Добавить комментарий