ՀԱՄԱՍ-ը հրադադարի առաջարկի դրական պատասխան է տվել միջնորդներին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ հրադադարի առաջարկին դրական պատասխան է տվել միջնորդներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի Ynet լրատվական հարթակը: Ըստ պարբերականի՝ շարժման որոշման մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:
Ավելի վաղ արմատականներն իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ շարժումն ուսումնասիրում է այն առաջարկները, որոնք միջնորդներից ստացվել են Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ անուղղակի բանակցությունների ժամանակ: ՀԱՄԱՍ-ը չի հայտնել, թե հատկապես ինչ են բովանդակում քննարկվող նախաձեռնությունները:
Ընդ որում, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերում և մարդասիրական օգնության մուտք անկլավ»:
Добавить комментарий