«Զանգեզուրի միջանցքին» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձին վերաբերող հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում. Միլլի Մեջլիսի պատգամավոր
«Զանգեզուրի միջանցքին» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձին վերաբերող հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում:
Այս մասին խորհրդարանի նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին:
«Այն ժամանակ, երբ հյուսիսում և հարավում պատերազմներ են բռնկվում, Խանքենդիից (օկուպացված Ստեփանակերտ) հնչող ձայնը մի հարթակից, որտեղ քննարկվում են Ադրբեջանով անցնող Միջին միջանցքի, Զանգեզուրի միջանցքի, արևմտյան ադրբեջանցիների՝ «իրենց հայրենիք վերադարձի հարցերը» (չակերտները՝ Detq.info), դարձավ բաց ուղերձ ամբողջ աշխարհին»,-ասել է պատգամավորը:
Добавить комментарий