մն

Եկեղեցու բռնազավթումը ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա․ քաղաքագետ

Եկեղեցու բռնազավթումը ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հաջորդի ռազմավարական օբյեկտների փոխանցումը Հայաստանի նոր սեփականատիրոջը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«2026 թվականին վերընտրվելու որևէ հնարավորության բացակայության դեպքում անհրաժեշտ է՝

վերացնել բոլոր մրցակիցներին և ստեղծել վախի մթնոլորտ

ունենալ արտաքին հովանավոր։

Արտաքին հովանավորի դերի լավագույն և ամենաիրատեսական թեկնածուներն են Թուրքիան և Ադրբեջանը։ Դրա համար անհրաժեշտ է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի՝ կատարելով ներկայացված պահանջները։

Բռնապետության հաստատումից հետո երկրի ներսում կան վերջին դիմադրության օջախներ, որոնք նույնպես պետք է վերահսկողության տակ վերցվեն։ Դրանք են եկեղեցին և սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքը եկեղեցին է։

Եկեղեցու բռնագրավումը ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հաջորդի ռազմավարական օբյեկտների փոխանցումը Հայաստանի նոր սեփականատիրոջը։ Դրանք են՝ էլեկտրացանցերը, ջրային կառավարումը, էլեկտրակայանները, երկաթուղիները։

Բացի այդ, պետք է լուծվեն ևս երկու խնդիր.

փակել ատոմակայանը,

բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Այս ամենից հետո՝ 2026 թվականին, «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վերնտրվել։ Եվ մենք կունենանք աշխարհի ամենաժողովրդավարական ռեժիմը, որին կնախանձեն նույնիսկ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Добавить комментарий