Թրամփի, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները մի քիչ շոկային են տարբեր խաղացողների համար. միջազգայնագետը՝ «միջանցքի» արտապատվիրակման շուրջ քննարկումների մասին
Այսպես կոչված միջանցքի՝ ամերիկյան կազմակերպությանը հնարավոր արտապատվիրակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
- Պարո՛ն Սարգսյան, ինչպես գիտեք, օրեր առաջ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսպես կոչված միջանցքի հետ կապված հնարավոր արտապատվիրակության մասին շրջանառվող լուրերը չէր հերքել: Դուք, որպես միջազգային փորձագետ, ինչ կասեք այդ մասին և Թրամփի երեկվա հայտարարության մասին, որ «մենք լուծել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը, շուտով խաղաղություն կլինի»։ Այս ամենի միջև կապ կա՞։
- Իհարկե, բնական է, որ այս ամբողջ գործընթացը փոխկապակցված է։ Թրամփի հայտարարությունը, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը մի քիչ շոկային էր տարբեր խաղացողների համար։ Թուրքիան մասնավորապես շտապեց ասել, որ որևէ տեղեկություն չունի։ Դա նշանակում է, որ այս առաջարկը ամերիկյան կողմը ներկայացրել է Հայաստանին և Ադրբեջանին, ոչ թե՝ Թուրքիային։
Հաջորդ կարևոր հարցն ինձ համար Իրանի դիրքորոշումն է։ Եթե ամերիկյան կազմակերպությունն ապահովելու է ճանապարհի անվտանգությունը, պետք է հասկանալ Իրանի հնարավոր մոտեցումը։ Անձամբ դեռևս չեմ տեսել հայտարարություն, գուցե օրվա ընթացքում լինի։ Միանշանակ չեմ ուզում շտապել, մանավանդ, որ տեղեկությունները քիչ են։ Հայկական կողմը շատ քիչ տեղեկություններ է տրամադրում, թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական վերջին բանակցությունների մասին։
Հիմնական տեղեկատվությունը գալիս է այլ աղբյուրներից, հիմնականում թուրքական-ադրբեջանական, որոշ բաներ էլ ամերիկյան աղբյուրներից։ Այս պահի դրությամբ կարծում եմ՝ պետք է սպասենք, որ հասկանանք առաջիկա օրերի զարգացումները։
- Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, թե թե ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի վերահսկողության հարցերը երրորդ կողմերի հետ։ Այս հայտարարության մասով ի՞նչ կասեք:
- Այո, դա տեսել եմ, բայց արտգործնախարարի տեղակալը հակառակ պնդումներ արեց, այստեղ հակառակ պնդումն է արվում: Այդ պնդումը նույնիսկ մի քիչ անտրամաբանական է: Ամերիկյան առաջարկը, որի մասին խոսում ենք, նման առաջարկներ մշտապես արվել են կողմերին՝ վերջին 30 տարվա ընթացքում, ոչ միայն ամերիկյան, այլ նաև այլ միջնորդների կողմից։ Այսինքն՝ նորություն չկա, այս լուրը շոկային չէ։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий