Հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, սակայն դրանով չի խախտվել ՀՀ ինքնիշխանությունը
«Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ ենք, մի մասից դժգոհ ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապատվիրակված է, նաև Զվարթնոց օդանավակայանը, ջրային համակարգը։ Դրանք, սակայն, շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է»,- նշեց նա։
«ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։
Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»,- ասաց վարչապետը:
Добавить комментарий