Опубликовано detq-editor -
«Հաւք 2023»-ը հայտեր է ընդունում

«Հաւք 2023»-ը հայտեր է ընդունում

 Սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կանցկացվի երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը։

Այն իրականացվելու է երեք անվանակարգում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր, մասնագիտացած ընկերություններ։

Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում եւ հեղուկ նյութերի սփռում։

«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

 

Добавить комментарий