Опубликовано detq-editor -
hdksd

Թուրքիան «Siper» հակաօդային պաշտպանության համակարգ է մշակում

Թուրքական «Aselsan» պաշտպանական ընկերության ղեկավար Հալուք Գորգունը նշել է, որ Թուրքիան մշակում է սեփական «Siper» հակաօդային պաշտպանության համակարգը։

Փորձարկումների ժամանակ այս համակարգը  խոցել է թիրախները 100 կիլոմետր հեռավորության վրա։

«Մենք հակաօդային պաշտպանության համակարգեր ենք պատրաստում: Մեզ պետք չեն ո՛չ «Ս-300», ո՛չ «Ս-400», մենք  աշխատում ենք վերացնել  դրանց անհրաժեշտությունը: Դա մեր պարտականությունն է»,- նշել է Գորգունը:

Թուրքիան կարող է այլևս չունենալ ռուսական «Ս-400»  հրթիռային համակարգերի կարիքը իր տարածքը պաշտպանելու համար, քանի որ սեփական արտադրության սպառազինությունն ավելի ու ավելի է ստանձնում այդ դերը:

 

Добавить комментарий