Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները
Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։ Այդ երկրի դատարանը այսօր մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները։
Վարդանյանը «քննության փուլում» բողոք է հայտնել թարգմանիչներից և դատական կոլեգիայից բացարկ պահանջել, սակայն դատարանը դրա համար «հիմքեր» չի գտել:
Դատարանում կրկին այսպես կոչված «տուժողներ» են «ցուցմունքներ» տվել։
Добавить комментарий