Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի դրանից՝ Բայրամովը և Չավուշօղլուն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը։ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Добавить комментарий