Այսօր, Իրանի թուլացած լինելու պայմաններում, Հարավային Կովկասն ավելի անվտանգ է. Ադրբեջանում Իսրայելի դեսպան
Այսօր թուլացած Իրանի հետ աշխարհը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, ավելի անվտանգ է դարձել: Այս մասին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը:
Նրա պնդմամբ՝ Իսրայելը գործնականում ոչնչացրել է Իրանի բալիստիկ հրթիռային ներուժը, լուրջ վնաս է հասցրել Իրանի տարածաշրջանային դաշնակիցներին՝ պրոքսի ուժերին, հրթիռային զինանոցին և միջուկային ենթակառուցվածքներին:
«Այսօր, թուլացած Իրանի պայմաններում, աշխարհը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, դարձել է ավելի անվտանգ», - ընդգծել է դիվանագետը։
Добавить комментарий