Опубликовано Անի Երյան -
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակաբար գնում են բացառապես միակողմանի զիջումների ճանապարհով: Ըստ այդմ, այս ամենից դժգոհ հանրությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, ակնկալում է այլընտրանքային առաջարկներ ընդդիմադիր ուժերի կողմից, թե ինչպես են պատկերացնում առկա խնդիրների կարգավորումը իշխանության գալու պարագայում։  «Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը միջազգային փորձագետների

«Փաստ». Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակաբար գնում են բացառապես միակողմանի զիջումների ճանապարհով: Ըստ այդմ, այս ամենից դժգոհ հանրությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, ակնկալում է այլընտրանքային առաջարկներ ընդդիմադիր ուժերի կողմից, թե ինչպես են պատկերացնում առկա խնդիրների կարգավորումը իշխանության գալու պարագայում։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը միջազգային փորձագետների հետ աշխատում է այլընտրանքային փաստաթղթի վրա, որը առաջիկայում ներկայացվելու է լայն քննարկման՝ որպես Ադրբեջանի հետ առկա խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Փաստաթղթում առկա են ճանապարհների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, արցախցիների իրավունքներին և գերիների վերադարձին վերաբերող  լուծումներ:

Добавить комментарий