Ադրբեջանը Հայաստանի ցանկացած սադրանքի դեմ համարժեք քայլեր կձեռնարկի. Այխան Հաջիզադե
«Ադրբեջանական կողմը միջազգային իրավունքի շրջանակում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանի ցանկացած սադրանքի դեմ»,- այս մասին Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին նշել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն: Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է խեղաթյուրել իրականությունը՝ հետևյալ կեղծ դրույթները ներկայացնելով.
• եռակողմ հայտարարության շրջանակում հայկական զինված ուժերն ադրբեջանական տարածքներից ամբողջությամբ դուրս չեն բերվում։
Այս կեղծ տեղեկատվությունն ադրբեջանական կողմը գրեթե միշտ կրկնում է։ Սա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է:
• Զանգեզուրի միջանցքի բացմանը խոչընդոտելը։
Հարկ է նշել, որ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող հասկացություն չկա, իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայաստանի փաստացի մասնատում (Վ. Ոսկանյան)։
Ադրբեջանական մամուլը վերջերս ակտիվորեն տարածում է, որ Հայաստանը սադրանքների է գնում, բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, ինչը փաստում է, որ հող է նախապատրաստում ռազմական գործողություններ սկսելու համար: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածում են «Հայաստանը նոր պատերազմի է պատրաստվում» վերնագրով նյութեր, ինչը ենթադրում է Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի նախապատրաստման մասին:
Добавить комментарий