Опубликовано detq-editor -
Իսրայելը հաստատել է Ուկրաինա հակադրոնային համակարգերի արտահանման լիցենզիաները

Իսրայելը հաստատել է Ուկրաինա հակադրոնային համակարգերի արտահանման լիցենզիաները

Իսրայելը հաստատել է Ուկրաինա հակադրոնային համակարգերի արտահանման լիցենզիաները, որոնք կօգնեն դիմակայել Ռուսաստանի կողմից կիրառվող իրանական անօդաչուներին։ Այս մասին հայտնում է «Axios» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Իսրայելն առաջին անգամ հաստատել է Ուկրաինային զենքի հնարավոր վաճառքի համար նախատեսված պաշտպանական արտահանման լիցենզիաները։

«Իսրայելը զգույշ է եղել Ուկրաինային ռազմական օգնություն չցուցաբերելու համար՝ վախենալով, որ նման քայլը կարող է լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ և Սիրիայում վնասել Իսրայելի անվտանգության շահերին»,- հայտնում են հրատարակության զրուցակիցները։

Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ Ուկրաինային սպառազինության համակարգեր տրամադրելը բխում է Իսրայելի շահերից, քանի որ Իրանը կարող է տեղեկություն ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի մասին, այնուհետև կատարելագործել դրանք։

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և արտգործնախարար Էլի Կոհենի կողմից արտահանման լիցենզիաների ոչ հրապարակային ընդունումը տեղի է ունեցել փետրվարի կեսերին, երբ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սկսել էր վերանայել երկրի պատերազմական քաղաքականությունը։

Добавить комментарий