Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար ալ-Ասադի դեմ, որն աջակցություն էր հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի պաշտոնական կայքում։
Հաղորդվում է, որ սահմանափակող միջոցները ենթադրում են Ասադի ակտիվների արգելափակում և Ուկրաինայի սահմաններից կապիտալի դուրսբերման արգելք։ Զելենսկիի հրամանագրով՝ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։
Բացի դրանից՝ ուկրաինական կողմը սահմանափակումներ է կիրառել Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի և արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ Մեկդադի նկատմամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն աջակցություն էր հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությանը։
Добавить комментарий