Опубликовано detq-editor -
5

Ադրբեջանի իշխանությունները մինչև տարեվերջ օկուպացված Աղավնոյում և Ներքին Սուսում 296 ընտանիք կվերաբնակեցնեն

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղավնո և Ներքին Սուս գյուղերում 296 ընտանիք վերաբնակեցնել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ասադովը նշել է, որ նախորդ տարի մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ օկուպացված Կովսականի շրջանի (Զանգելան) Աղալը գյուղում տեղի ունեցավ «Խելացի գյուղ» ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը։ Նա ասել է, որ ծրագրի առաջին փուլով վերաբնակեցվել է 66 ընտանիք՝ 326 մարդ, իսկ ներկայումս այդ թիվը հասել է 86 ընտանիքի (420 մարդ)։

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ այս օրերին իրականացվում է օկուպացված Թալիշ գյուղում առաջին 20 ընտանիքների վերաբնակեցումը։

Հիշեցնենք, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն ընդգրկված էին Լաչինի միջանցքի կազմում, սակայն 2022 թվականի օգոստոսին միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում դրանք նույնպես հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։

 

Добавить комментарий