Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու հարցում
Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։
«Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորելու հանձնաժողովի նիստն ավարտվել է։ Երկու կողմերը համաձայնության եկան 13 կետից բաղկացած համաձայնագրի շուրջ՝ հրադադարը պահպանելու համար, և երկու երկրների ներկայացուցիչները ստորագրեցին արձանագրություններ, որոնք ուղղված են սահմանին լարվածության կարգավորմանը և սահմանային գոտում խաղաղության վերականգնմանը»,- ասվում է Թաիլանդի կառավարության հինգշաբթի օրվա հայտարարության մեջ։
Добавить комментарий