Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացը
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Այսօր (օգոստոսի 7-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով, զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հետ կապված ներկայիս իրավիճակը։
Добавить комментарий