Опубликовано detq-editor -
2

Իրանի և Սաուդյան Արաբիայի մերձեցումը փոփոխում է ռազմավարական հավասարակշռությունը. Հենրի Քիսինջեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի մերձեցումը փոխում է ռազմավարական հավասարակշռությունը։ Այս մասին տեղեկացնում է «The Washington Post» պարբերականը։

Քիսինջերն ընդգծել է՝ Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ այժմ Պեկինն այս ուղղությամբ կարևոր քայլ է կատարել։ 

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ Չինաստանի շնորհիվ հնարավոր դարձավ նախկինում անհաշտ հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերադարձի մասին համաձայնագիրը։

Ամերիկյան պարբերականի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այլևս «տարածաշրջանում անփոխարինելի ուժ չէ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով համաձայնություն է ձեռք բերվել։ 


 

Добавить комментарий