Բլադիմիր

«Թրամփի նեղուցը» պետք է բոլորին իրենց համար, այդտեղ բոլորը կան` իրենց շահով. չկանք մենք, չկա Հայաստանը

Մինչ ձեզ կկերակրեն երկնքից ընկած մանանայով և դեֆորմացված «խաղաղությամբ» և կհամոզեն, որ եթե իրենք չլինեն, նույնիսկ արևը դուրս չի գա և մայր չի մտնի, հիշեք հետևյալը: 

Այս ամենի արդյունքում 
1. Հայաստան Ադրբեջան սահմանը փակ է մնալու: 
2. Հայաստան Թուրքիա սահմանը փակ է մնալու:
3. Հայաստանի բլոկադան չի վերանալու:
4. Բաքվի հայ գերիները տուն չեն գալու:
5. Բաքվում դատավարությունները չեն ավարտվելու:
6. Արցախյան խնդիրը չի վերաբացվելու: Արցախահայերի իրավունքների վերականգնման հասցեգրում չի լինելու:
7. Հայաստանի գրավյալ  տարածքները հետ չեն վերադարձվելու: 
8. ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվելու: 

Ավելին՝
Էդ «Թրամփի Նեղուցը» սեպ է ԵԱՏՄ-ի մեջ, որի շնորհիվ Հայաստանը դեռ տնտեսապես շնչում է և դրա այլընտրանքն առայժմ չկա:  «Թրամփի Նեղուցով» ոչ մի հայկական բեռ Ադրբեջանից Նախիջևան չի կարող գնալ, դրանով Ադրբեջանը բացառապես կապվում է Թուրքիային: Էդ «Թրամփի Նեղուցը» փակում է Հայաստանի տարանցիկ նշանակությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի համար և ավարտում է Հյուսիս Հարավ աշխարհաքաղաքական լոգիստիկ պրոեկտը: 

Էդ «Թրամփի Նեղուցը» Թրամփին պետք է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համար ևս մեկ արյունատար անոթ փակելու համար և նրանք դա զգացնել են տալու շուտով: Իսկ Ադրբեջանին պետք է իր «մեծ եղբորը» ևս մեկ անոթով միանալու համար, Թուրքիային էլ պետք է իր թյուրանական աշխարհի ձևավորման համար: Էդ «Թրամփի Նեղուցը» պետք է Թրամփին իր ԷԳՈ-ի մեծարման համար, իսկ Փաշինյանին՝ իր ԷԳՈՆ քաղաքականապես պահպանելու և վերարտադրելու համար: 

Այն պետք է բոլորին իրենց համար և էդտեղ բոլորը կան իրենց շահով: Չկանք մենք: Չկա Հայաստանը: Կա մեկ բառ՝ «Նիկոլական խաղաղություն» և այդ բառից Նիկոլական լեգիտիմության հոտ է գալիս: Այդ հոտը այս երկրի 88%-ին մեղմ ասած դուր չի գալիս: Այդ «Նիկոլական խաղաղության» շահառուին Թուքիային ու Ադրբեջանին այս ժողովրդի 79% և 87%-ը համարում են քաղաքական սպառնալիք: 

Հ․Գ․ Ուշադիր հետևում եմ այս ժողովրդի մեջքի հետևում տեղի ունեցող «լեգիտիմ» գործընթացների մասին գոյություն չունեցող պաշտոնական հաղորդագրություններին:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

Добавить комментарий