Տաթև

ՔՊ-ականների երազանքների պայմանագիրը չստորագրվեց. նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Հայաստանը ոչ թե ստացավ ցանկալի ու իրոք կարեւոր ապաշրջափակում, այլ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»…

Անգամ քպ-ականների երազանքների պայմանագիրը չստորագրվեց, այլ նախաստորագրվեց, որ գնան «բզբզան» ՀՀ Սահմանադրության ու Ադրբեջանի մյուս պահանջների վրա։ 

Ոչ գերիների վերադարձ ստացանք, ոչ ապաշրջափակում, ոչ էլ ազատվեցինք Ալիեւի երազանքների ցուցակից: Թե ինչ աղմուկ կանեն, դրանից իրողությունը չի փոխվում։ 

Բայց էս ամենը կարելի է փոխել, երբ մենք մեր երկրի արժեքը գիտակցենք ու դա կիրառել սովորենք, երբ մենք ձեւավորենք հայկական շահերով առաջնորդվող ղեկավարություն, երբ մենք՝ շարքային ՀՀ քաղաքացիներս, մեր ուժը տեսնենք: Դա հեշտ չի լինելու, բայց հանուն դրա արժի ջանալ ու անհոգնել աշխատել…

Добавить комментарий