Թուրքիայի դրածոներին հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը.  «Судьба гонит Турцию с Запада на Восток. Мы ушли с Балкан, уходим также из Африки, но мы должны распространиться на Восток – там наша кровь, наша жизнь и наш язык. Это стихийное тяготение, наши братья находятся в Баку, Дагестане, Туркестане и Азербайджане. Нам нужна дорога туда, а вы, армяне, стоите на нашем пути. Требуя Ван, вы закрываете нам дорогу в Персию; требуя Нахиджеван и З

Պարոն Թրամփ, Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել. Շարմազանով

Պարոն նախագահ Թրամփ, Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝ ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է.«35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»։

Պարոն նախագահ Թրամփ, Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել։

Արցախի օկուպացիայից ու հայաթափումից հետո միայն քաղաքական անմեղսունակության կրողը կարող է Ադրբեջանի « ընկեր» հռչակվել։

Պարոն Թրամփ, Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել։

Երբ Ադրբեջանն է ցնծում` հասկանալի է. նրանք առանց որեւէ պարտավորության իրենց ուզածը ստանում են։

Բայց դուք՝ նիկոլականներ  ու արեւմտամոլներ,դուք ինչու՞ եք տենց երջանիկ։

Ո՞ր ուրացաք Եռաբլուրը, թե՞ որ թաղում  եք Երրորդ Հանրապետությունը ու Հայաստանը դարձնում եք դրա խալխի համար միջանցք։

Էդուարդ Շարմազանով

Добавить комментарий