Աբբաս

Միջանցքի հարցը լիովին փակվել է․ Աբբաս Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։

«Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։

Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,- ասել է նա։

Արաղչին կրկին հիշեցրել է, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։

«Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և վերահաստատելու ենք այն։ Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։

Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները»,- ասել է իրանական դիվանագիտության ղեկավարը:

Добавить комментарий