Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնագրի կարևոր կետ է տարածաշրջանային խաղաղությունը. Ամիր Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագրի կարևոր կետ է տարածաշրջանային խաղաղությունը։ Ինչպես հաղորդում է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահիանն ասել է լրագրողների հետ զրույցում։
«Թեհրանի և Էր-Ռիադի միջև պայմանավորվածությունների թվում էր նաև տարածաշրջանում խաղաղության շեշտադրումը»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Աբդոլլահիանը նշել է, որ առաջիկայում հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ և կքննարկի դեսպանատների վերաբացման հարցը։
Հիշեցնենք, որ ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին համաձայնվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատներն առավելագույնը երկու ամսվա ընթացքում: Իրանի հարևան արաբական երկրները գոհունակությամբ են ընդունել տարածաշրջանային երկու խոշոր երկրների մերձեցումը:
Добавить комментарий