Թուրքական արտադրության առաջին մարտական ինքնաթիռը պատրաստ է շահագործման
Թուրքական արտադրության առաջին մարտական ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի։
«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք ասել էինք, որ մարտի 18-ին մեր ազգային մարտական ինքնաթիռը դուրս ենք բերելու թռիչքուղի»,- գրել է նա:
Նշենք նաև, որ Թուրքիայում սկսվել է նախընտրական քարոզարշավը, Դեմիրը, իր աջակցությունը հայտնելուվ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հրապարակման մեջ գրել է․ «Մեր նախագահ Էրդողանի ղեկավարությամբ, հուսով եմ, ականատես կլինենք ինքնաթիռի ճախրանքին մեր հայրենիքի երկնքում»։
Добавить комментарий