Գերի

Ի՞նչ է սպասում հայ գերիներին. միջազգային իրավունքի մասնագետը` հայցերի հետկանչման մասին

Երևանի և Բաքվի՝ միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերի հետկանչումը Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից բացի բացասաբար էլ ազդելու մարդկանց ավելի լայն շրջանակի վրա։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` շեշտելով, որ խոսքը 100 հազարից ավելի բնակիչների մասին է, որոնք Արցախից բռնի տեղահանվել են` կորցնելով իրենց գույքը, սոցիալական կապերը, և դրանք վերականգնելու հեռանկար չունեն։

Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրով կողմերը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց դեմ գործերը։

Նշենք, որ ներկա պահին Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ ունի ներկայացրած Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և մեկ գանգատ` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

«Այն անձինք, ովքեր արդեն դիմել են կամ առաջիկա 1-2 տարում կդիմեն, կարող են ապավինել միջազգային տրիբունալի կողմից իրավական պաշտպանությանը։ Սակայն կարող է շատ երկար տևել, ինչպես նաև անորոշ է, թե պաշտպանությունն ինչպես կլինի։ Ադրբեջանն ու Հայաստանն առաջին հերթին պետք է հանձնառություն ստանձնեին, թե ինչպես է հարցը կարգավորվելու, սակայն պայմանագրում ընդամենը երկու բառ է նշված՝ «այլ կերպ» կլուծեն։ Շատ անորոշ բառ է։ Մի՞թե միջազգային պայմանագրում կարելի է այդ աստիճան անորոշ տերմին մտցնել։ Հասկանալի է, որ սա Ադրբեջանի դիրքորոշումն է՝ որքան հնարավոր է նեղացնել իրավական պաշտպանության որևէ կառուցակարգի գոյությունը պայմանագրում։ Ամենաշատը այդ երկու բառից բխում է, որ պետությունները պայմանավորվում են ինչ–որ համակարգեր ստեղծել, բայց դրանց ուրվագծերը չեն նշվում»,- ասաց Ղազարյանը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

 

Добавить комментарий