Ցավալի, ամոթալի, խայտառակ փաստն արդեն տեղի է ունեցել. քաղաքական ուժերը պետք է պատասխան տան` ինչպես է հնարավոր ապրել այս՝ էականորեն վատթարացած անվտանգային պայմաններում
Արամ Աբրահամյանի հոդվածը
Իմ գործընկեր Նիկոլայ Թորոսյանը մի հրաշալի համեմատություն է անում: Մի մարդ իր առողջությանը բացարձակապես չի հետեւում՝ ամբողջ օրը խմում է, ծխում է, վնասակար ուտելիքով է սնվում: Արդյունքում նրա մոտ տրոմբոզ է առաջանում, եւ ոտքը ստիպված են լինում կտրել: Դրանից հետո նրա շրջապատը սկսում է հրճվանքի աղաղակներ արձակել՝ «ա՜խ, ինչ հրաշալի լուծում էր, ի՜նչ իմաստուն որոշում էր ոտքը կտրելը»: Զարգացնելով այդ միտքը՝ կարող ենք արձանագրել, որ իշխանական քարոզչական բրիգադը պնդում է, որ «ոտքը կտրելը», այսինքն՝ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելը, մեր հերթական «հաջողության պատմությունն» էր, որից հետո սկսվելու է մեր անհոգ ու երջանիկ կյանքը: Այնինչ՝ իրենց (նախեւառաջ, իհարկե, իրենց շեֆի ու կուռքի) 2020-25 թվականների վարքն է հասցրել այս «երջանիկ հանգուցալուծմանը»: Ճիշտ այնպես՝ ինչպես 2018-20 թվականների ոչ կոմպետենտ եւ անպատասխանատու վարքագծի տրամաբանական հանգրվանն էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այսպես ասած՝ «նախորդ հաջողության պատմությունը»: Մի խոսքով, ըստ իշխանության, առանց ոտքի ապրելը մեծ երջանկություն է:
Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը: Ընդդիմությունն էլ ասում է, որ ինչ-ինչ հատուկ հանգամանքներում ոտքը նորից աճելու է: Դա նույնքան անհնարին է, որքան իշխանության խոստացած «հավերժ խաղաղությունը»:
Ամբողջական հոդվածը` aravot.am կայքում։
Добавить комментарий