Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. ՌԴ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» մասին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Տվյալ պարագայում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, ոչ թե նոր խնդիրներ ստեղծի», - ասել է Ֆադեևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:
Добавить комментарий