Տոբոտ

Ռոբոտացված համակարգերը հզորացնում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը

Արդյունաբերական ռոբոտները և հաջորդ սերնդի արտադրական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արդիականացման գործում։

Ինչպես հաղորդում է Armiya.az-ը՝ savunmahatti-ին հղումով, INTECRO Robotics-ը առաջարկում է
ռոբոտացված արտադրության և տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների համար, այդ թվում՝ ավտոմոբիլային, պաշտպանական, ավիատիեզերական, նավաշինական, շինարարական սարքավորումների արտադրության և երկաթուղային համակարգերի համար։

Ընկերության նախագահ Ալի Շենը նշել է, որ արդյունաբերական ռոբոտներն այժմ օգտագործվում են գրեթե բոլոր ոլորտներում, և որ այս տեխնոլոգիան բարելավում է որակը, արագությունը և զանգվածային արտադրության հնարավորությունները պաշտպանական և ավիատիեզերական արդյունաբերություններում։

Շենը նշել է, որ ընկերությունը ռոբոտացված և ավտոմատացված համակարգեր է տեղադրել բազմաթիվ ընկերությունների համար, այդ թվում՝ MKE-ի և Roketsan-ի, ինչպես նաև իրականացրել է նախագծեր՝ ASELSAN-ի փորձարկման և նախատիպերի ստեղծման կարիքները բավարարելու համար։

INTECRO-ի մշակած ռոբոտացված համակարգերը ապայովում են ավտոմատացված և ադապտացված արտադրական գործընթացներ՝ սկսած բարձր ամրության զրահապատ պողպատի ճշգրիտ եռակցումից մինչև եռակցման թերությունների հայտնաբերում և ուղղում:

Ծանր արդյունաբերության մեջ 0.05 միլիմետր ճշգրտությամբ աշխատելու ունակ այս ռոբոտները նպատակ ունեն բարելավելու զանգվածային արտադրության որակը և արդյունավետությունը։

Թարգմանությունը` «Դետքի»

Добавить комментарий