Опубликовано detq-editor -
Երևանի թիվ 129 դպրոցում ստուգվել են կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման դեպքում

Երևանի թիվ 129 դպրոցում ստուգվել են կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման դեպքում

 «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվեց էլեկտրական շչակ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր ստուգել կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման ժամանակ, ամրապնդել և բարձրացնել գիտելիքները և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել արձագանքող ուժերի և դպրոցի կազմավորումների միջև փոխհամագործակցությունը:

Գործարկվել է դպրոցի ազդարարման համակարգը, իրականացվել է երեխաների ու անձնակազմի տարահանման և պատսպարման միջոցառումներ։

Համապատասխանաբար իրականացվել են նաև հետախուզման, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ, բժշկական խումբը տեղում ցուցաբերել է նաև առաջին բժշկական օգնություն:

Ուսումնավարժության ավարտին ՆԳՆ ՓԾ մասնագետները վարժանքի կազմակերպչական աշխատանքները և արդյունքներն արդյուանվետ ու լավ են գնահատել, ինչպես նաև տվել համապատասխան ցուցումներ:

Добавить комментарий