Իրանը և Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի մասնակցությամբ։ Համաձայնագիրը վճռորոշ ազդեցություն կունենա երկու երկրների միջև անվտանգության անցանկալի մարտահրավերների նվազեցման և կառավարման վրա, որոնք առաջանում են Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանում:
Անվտանգության ոլորտի երկու պաշտոնյաները մինչ այդ հանդիպում են ունեցել, որի ընթացքում կոչ են արել զարգացնել տարբեր ոլորտներում Իրան-Իրաք համագործակցության մակարդակը։
Նշենք, որ վերջին շրջանում Իրանի և Իրաքի իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու նպատակով։ Բաղդադի հետ հարաբերությունների խորացմամբ Թեհրանը տարածաշրջանում փորձում է հավասարակշռել Վաշինգտոնի ներկայությունը։
Добавить комментарий