Իրանը և Բահրեյնը մոտ ապագայում կվերաբացեն դեսպանատները
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Էլհամ Ազադը հայտարարել է, որ Իրանը և Բահրեյնը մոտ ապագայում պատրաստվում են վերաբացել դեսպանատները։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Իրանի և Բահրեյնի խորհրդարանների պատվիրակությունների վերջին հանդիպմանը՝ Ազադը նշել է՝ Բահրեյնի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ իրենց պատվիրակությունը հետամուտ է լինելու Իրանի հետ հարաբերությունների վերականգնման խնդրին։
Նրա խոսքով՝ Բահրեյնի խորհրդարանի նախագահը նաև հայտնել է, որ այս նպատակի շրջանակում Իրանի և Բահրեյնի դեսպանությունները պատրաստվում են շուտով վերսկսել իրենց գործունեությունը։
Ազադը դեպի Իրան ուղիղ չվերթը վերականգնելու բահրեյնցիների խնդրանքի վերաբերյալ ասել է, որ հանդիպմանը բարձրացվել է Մանամա, Թեհրան և Մաշհադ քաղաքների միջև օդային հաղորդակցություն հաստատելու հարցը։ Նա հավելել է՝ Բահրեյնի խորհրդարանի խոսնակը ակնկալում է, որ մոտ ժամանակներս այց կատարի Իրան:
Добавить комментарий