bbb

Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է՝ դուր է գալիս դա մարդկանց, թե ոչ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում:
 

Թրամփը հակամարտության կարգավորման վերաբերյալ ասել է՝ «Կիևի համար զիջումների գնալու անհրաժեշտության պարագայում  Զելենսկին պետք է ճկունություն ցույց տա, ինչպես նաև  Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չկազմի»:

 

Նա հավելել է․ «Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է, դուր է գալիս դա մարդկանց, թե՝ ոչ։

 

Նախօրեին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց են միացել եվրոպական մի քանի առաջնորդներ։ Կողմերը քննարկել են Կիևի համար անվտանգության երաշխիքները, որոնք եվրոպական երկրները մտադիր են տրամադրել ԱՄՆ-ի հետ համակարգմամբ:

Добавить комментарий