Опубликовано detq-editor -
«Հայաստանը չարաշահում է իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը». Բաքուն մեղադրում է Երևանին

«Հայաստանը չարաշահում է իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը». Բաքուն մեղադրում է Երևանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին ուղղված հերթական անհիմն մեղադրական հայտարարությունն է արել։

Այսօր՝ մարտի 20-ին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ Հայաստանին մեղադրել էր կրակ բացելու մեջ, որի հետևանքով ադրբեջանցի մեկ զինծառայող վիրավորվել է։ Նշենք, որ հայկական կողմը պաշտոնապես հերքել է այս հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է «Հայաստանի հերթական ռազմական սադրանքը»։ Անհիմն մեղադրանքների շարքում Հայաստանից պահանջում են, որ վերջինս հրաժարվի «ագրեսիվ հռետորաբանությունից և լարվածությունը մեծացնող գործողություններից»։

Հայտարարությունում նշվել է, որ «հայկական կողմը պետք է դադարի չարաշահելուց Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գտնվելու վայրը՝ տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու և իր ռազմական սադրանքները կոծկելու նպատակով»։ «Անհրաժեշտ է, որ նշված առաքելության առկայությունը Հայաստանում պատրվակ չդառնա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր պարտավորությունները կատարելուց»,- ասվում է հայտարարությունում։

Добавить комментарий