Միջանցք

Google-ի քարտեզում «Զանգեզուրի միջանցք» անվանման մասին տեղեկությունը սխալ է. պարզաբանում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները տարածում են տեղեկատվություն, որ Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը։

Ժամեր անց իրանագետը ջնջել էր գրառումը` պարզաբանում տարածելով

«.Ալիքի սիրելի հետևորդներ, երեկ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» անվանման այժմ էլ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից կիրառության վերաբերյալ այստեղ կատարած գրառմանս մեջ կար անճշտություն։

Կցված խտապատկերում այդ քարոզչամիջոցներից մեկի նյութը վերաբերում էր 2023թ., մինչդեռ Google-ի փնտրման համակարգն այն ներկայացնում է՝ որպես նոր նյութ (այսօր արդեն 1 օր առաջվա)։

Չնայած գրառումն այդ պատճառով մի քանի ժամից հեռացրել եմ, սակայն սա ամենևին չի նշանակում, որ այդ տխրահռչակ անվանումն այլևս չի կիրառվում։

Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանի հեռուստաալիքներից «İctimai TV»-ն հենց երեկ Նախիջևանից ռեպորտաժ էր պատրաստել, որը վերնագրված է «Զանգեզուրյան միջանցքը Նախիջևանի բնակիչների աչքով»»։
 

Добавить комментарий