Опубликовано detq-editor -
Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման նոր փուլը Հունաստանի համար լավ զարգացումներ չի ենթադրում. հունական թերթ

Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման նոր փուլը Հունաստանի համար լավ զարգացումներ չի ենթադրում. հունական թերթ

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մարտի 18-ին մեկնել էր Կահիրե և հանդիպել իր եգիպտացի գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ: Թուրքիայի արտգործնախարարը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ էր պաշտոնական այցով ժամանել Եգիպտոս։ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։ Դրանից հետո երկու երկրներն էլ հետ կանչեցին իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի և Կահիրեի միջև դիվանագիտական մակարդակով շփումների վերականգնման մասին։ 2022 թվականի նոյեմբերին Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նախագահներ Էրդողանի և Ալ-Սիսիի կարճ հանդիպումը։

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը մեծապես նպաստել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցը Եգիպտոս։ Հանդիպմանը, բացի բյուրոկրատական հարաբերությունների կարգավորումից, նաև քննարկվել է անհրաժեշտ քայլերի իրականացումն առևտրաշրջանառության ոլորտում:

Ինչպես հաղորդում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը, թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է հրապարակել հունական կողմը, ըստ որի՝ այս գործողությունները կարող են խաթարել քաղաքական հավասարակշռությունը մի շարք տեղերում, մասնավորապես Արևելյան Միջերկրականում: Հունական «Militaire» պարբերականը հանդիպման վերաբերյալ «Հունաստանը դո՞ւրս է մնում» հոդվածում նշում է, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման նոր փուլը Հունաստանի համար լավ զարգացումներ չի ենթադրում:

«Չավուշօղլուի այցից հետո Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն արդյո՞ք կհրավիրվի Կահիրե, թե՞ ոչ, օրակարգային հարց է դարձել»,- գրում է հունական թերթը:

Добавить комментарий