Դրոշ

Ռուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա ասել է լրագրող Թոդ Սթարնեսի հետ զրույցում։

Նա բացատրել է, որ երկու շաբաթ անց Վաշինգտոնը կորոշի հետագա քաղաքականությունը՝ չբացառելով մոտեցման փոփոխությունն այս հարցի նկատմամբ։

«Մենք շուտով կիմանանք: Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ այն կերպ կիմանանք։ Դրանից հետո մենք, հնարավոր է, ստիպված լինենք այլ մոտեցում ցուցաբերել», - ասել է նա։

Добавить комментарий