կիմ

Կիմ Չեն Ընը հետևել է երկու նոր զենիթահրթիռային համակարգերի փորձարկմանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է երկու նոր զենիթահրթիռային համակարգերի փորձարկմանը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

«Փորձարկումները ցույց են տվել, որ նոր զենիթահրթիռային համակարգերը գերազանց մարտական ​​հնարավորություններ ունեն տարբեր օդային թիրախների, ինչպիսիք են գրոհային անօդաչու թռչող սարքերին և թևավոր հրթիռներին, հակազդելու համար»,- հաղորդում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ փորձարկումները ցույց են տվել, որ հրթիռների տեխնոլոգիական առանձնահատկությունները թույլ են տալիս հաջողությամբ պայքարել օդային թիրախների դեմ: Կիմ Չեն Ընը կարևոր խնդիրներ է դրել պաշտպանական արդյունաբերության հետ կապված հետազոտություններով զբաղվող գիտնականների առջև:

 

Добавить комментарий