Սանա

Իսրայելի հարվածների հետևանքով Եմենում զոհերի թիվը հասել է 4-ի, տուժել է 67 մարդ

Եմենի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորվել է 67 մարդ։ Այս մասին հայտնել է Եմենի առողջապահության նախարարությունը։

«Նախնական տվյալներով՝ Սանայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել 67 մարդ», – նախարարությանը կողմից հաղորդագրությունը փոխանցում է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Սանայի էներգետիկ օբյեկտներին։ Թիրախ են դարձել «Եմենի նավթային ընկերության» վառելիքի կայանը և «Հազիզ» էլեկտրակայանը։

Добавить комментарий