Գազայում բժշկական կենտրոնի գնդակոծման հետևանքով 4 լրագրող է զոհվել, այդ թվում՝ «Al Jazeera»-ի օպերատորը
Գազայի հատվածի հարավում գտնվող հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս պաղեստինցի լրագրող, զոհերի թիվը հասցվել է 14-ի, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Հարձակումն իրականացվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հարվածը հասցվել է Նասեր հիվանդանոցի վերին հատվածին, այդ թվում՝ տանիքին, որտեղ կանգնած էին մի քանի լրագրողներ։
Հարվածի ժամանակ զոհվել է «Al Jazeera»-ի օպերատոր Հոսամ ալ-Մասրին։ Երբ բժիշկները մոտեցել են օգնություն ցուցաբերելու, տեղի է ունեցել մեկ այլ հարձակում, որի հետևանքով վիրավորվել են մի քանի մարդ, այդ թվում՝ երկու լրագրող։
Добавить комментарий