Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կիսավիրավորական ակնարկ է արել Խամենեիի խորհրդական Վելայաթիի հասցեին
Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.
«Ալ-Արաբիային» տված հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կիսավիրավորական բնորոշմամբ թափանցիկ ակնարկելով Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, նշել է, թե իր համար նրա դիրքորոշումն ամենևին կարևոր չէ, որովհետև իրենք աշխատում են Իրանի կառավարության հետ։
Բաքվի բռնապետն ակնհայտորեն լավ չի ճանաչում Իրանը, ոչ միայն խորքային պետության առկայության բարդ համատեքստում, այլ նաև զուտ տեխնիկապես, քանի որ այդ երկրում հենց հոգևոր առաջնորդի կառուցակարգն է նախանշում Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգիծը, իսկ կառավարությունն ուղղակի իրականացնում է այն։
Հետևաբար, Ալի Աքբար Վելայաթին, որին, ի դեպ, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հարգանքով համարում է իր վարպետ կամ ուսուցիչ, չափազանց լուրջ և ազդեցիկ անձ է, որպեսզի իրեն շատ կարևոր երևակայող ինչ-որ Բաքվի բռնապետ նրա հասցեին այդպես արտահայտվի կամ նրա դիրքորոշումը համարի անկարևոր։
Добавить комментарий