Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային
Իսրայելն օգոստոսի 28–ին հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով «Ալ Մասիրա» հեռուստաընկերությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում սա Իսրայելի արդեն երկրորդ հարձակումն է:
Բնակիչները Reuters–ին հայտնել են, որ հարվածները հասցվել են նախագահական համալիրի մոտակայքում գտնվող տարածքին և Սանայի հարավում գտնվող շենքին։
Իսրայելը դեռևս մեկնաբանություն չի արել այս հաղորդագրությունների վերաբերյալ։
Добавить комментарий