նո

Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշերն ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել. ՊՆ

Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կեսգիշերից մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 54 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բրյանսկի մարզի վրա ոչնչացվել է 18 անօդաչու թռչող սարք, Ղրիմի Հանրապետության վրա՝ 10, Սև ծովի վրա՝ 9, Տվերի մարզի վրա՝ 8, Օրյոլի, Ռյազանի և Տուլայի մարզերի վրա՝ 2-ական, Կուրսկի, Կալուգայի և Նովգորոդի մարզերի վրա՝ 1-ական ԱԹՍ։

Добавить комментарий